Newmag.am-ը գրում է.

Կնոջ  բանտում գտնվելն անընդունելի է: Բայց ավելի անհավատալի է կնոջ ռեցիդիվիզմը՝ մասնագիտական հանցավորությունը՝ ընտրված որպես կենսաձև:

Կանայք ամենաշատը բանտարկվում են թմրանյութերին վերաբերող հոդվածներով: Հաճախ նրանք դառնում են տղամարդկանց հանցակիցներ: Որպես կանոն, կանայք հազվադեպ են քրեական գործունեությամբ զբաղվում, դրանք ավելի շուտ բացառություններ են:


Գոյություն ունե՞ն արդյոք կին «օրենքով գողեր»

Ներկայիս հանցավոր աշխարհում չկան կին «օրենքով գողեր»: Գողական գաղափարախոսությունը գոյություն է ունեցել նաև կանանց հանցավոր աշխարհում: Եղել են նաև լեգենդար կին «օրենքով գողեր»: Այժմ չկա նման բան: Բանն այն է, որ 1956 թ. տեղի ունեցած խոշոր գողական հավաքի ժամանակ որոշվել է, որ կինը  չի կարող կրել «օրենքով գող» տիտղոսը: Այդ օրվանից ոչ մի կին չի «կնքվել» «օրենքով գող»: Պատճառն այն է, որ «օրենքով գողը» չի կարող տղամարդու սեռական օրգանի հետ կապ ունենալ: Սա գողական աշխարհի հիմնական օրենքն է: Օրենքի համաձայն դա անպատվաբեր է:

Այնուամենայնիվ, բանտերում գտնվող կանանց մեջ կան հեղինակություններ, որոնք հասել են բարձր դիրքերի: Նրանք դեռ գոյություն ունեն, բայց այդքանով հանդերձ, կանայք  զրկված են քրեական աշխարհում որոշումներ կայացնելու իրավունքից:

Պրոֆեսիոնալ կին հանցագործների տեսակները

Կին հանցագործները տարբեր են: Նրանցից մի քանիսն անցյալում ֆինանսների ոլորտի հետ ամենաարտասովոր ձևով են կապված եղել: Եվ կան այնպիսիները, որոնք պարզապես թմրամիջոցներ են վաճառել, մեքենաներ առևանգել կամ դրամապանակներ գողացել: Կան նույնիսկ իրենց գործի վարպետներ: Նրանք զգալի եկամուտ են ստանում իրենց գործունեությունից, նրանց կենսապահովման միակ աղբյուրը դա է: Բացի այդ, նման «վարպետները» մշտապես կատարելագործվում են, աշխատում են միայն «մասնագիտությամբ», գերազանց տիրապետում են ստվերային շուկային: Ընդհանուր առմամբ, գոյություն ունեն 6 տեսակի պրոֆեսիոնալ կին հանցագործներ:

Մարդասպաններ: Նման կանայք սովորաբար հանցավոր խմբավորման մի մասն են կազմում: Նրանք կարող են լինել սերիական մարդասպաններ: Որպես կանոն, նման հանցագործները ցմահ ազատազրկվում են կամ մահապատժի են ենթարկվում:

Ծայրահեղներ: Այդ կանայք իրենց քրեական կենսագրության պատմության մեջ հեղինակություն են վայելել, բայց հետո դարձել են թմրամոլներ, հարբեցողներ ու մանր գողություն անողներ: Նրանց արդեն մտերիմներն էլ չեն ընդունում:

Պրոֆեսիոնալներ: Նրանք զբաղվում են խարդախությամբ,  հափշտակությամբ կամ մեծ չափերի գողությամբ: Այդպիսիները շատ քիչ տոկոս են կազմում:

Տարանցիկներ: Նրանց մեծ մասը ներգրավված է թմրամիջոցների առևտրի մեջ: Նրանք իրենց բիզնեսի վարպետներ չեն, քանի որ նման  գործունեությամբ ստիպված են զբաղվում՝ սոցիալական  խնդիրների պատճառով: Բանտից ազատվելուց հետո դա նրանց համար դառնում է մշտական զբաղմունք, որովհետև գոյության ապահովման այլ միջոց չեն գտնում: Առաջին անգամ դատապարտվածների մոտ  80% -ը կրկին ու կրկին բանտ է վերադառնում:

Սպիտակ օձիքներ: Սրանք պետական կառավարման, տնտեսական, դատական համակարգի բարձր պաշտոններ զբաղեցնող կանայք են, որոնք  տղամարդկանցից  ոչ պակաս հանցագործություններ են կատարում: Հանցավոր գործունեությամբ զբաղվում են ոչ միայն ղեկավարները, այլև միջին օղակներում գտնվողները, որոնք  կաշառք են վերցնում,  փաստաթղթեր են  կեղծում և այլն: 

«Մամա ռոզաներ»: Զարմանալի է, բայց կին հանցագործների այս տեսակն  ամենահարգվածն է գողերի աշխարհում, նրանք մեծ հեղինակություն են վայելում:  Այդ հարգանքին  արժանանում են  հատուկ ծառայությունների համար՝ հիմնականում զբաղվում են երիտասարդ աղջիկների առևտրով: «Մամա ռոզաները» տարիքով են լինում, ընտանիք և երեխաներ սովորաբար չեն ունենում:

Կին կալանավորները բանտում համարյա տղամարդ կալանավորների պես են ապրում: Բանտը կոտրում է կարծրատիպերը: Եթե ազատության մեջ գոյություն ունի կանացի համերաշխոություն, կարևորվում է արտաքինն ու հագուստը,  ապա բանտում այդ սկզբունքները խախտվում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել