Ընդամենը վերջերս մենք տեղեկացանք, որ հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին սպասում է իր երկրորդ զավակի լույս աշխարհ գալուն: Այդ նորությունն անակնկալ էր հենց դերասանուհու համար, չէ՞ որ նա 47 տարեկան է: Ներկայումս նա դաստիարակում է իր 5-ամյա դստերը, ում հայրիկի հետ ունի լարված հարաբերություններ:

Նիկոլ Քիդմանը նույնպես կարողացել է ծննդաբերել իր համար շատ անսպասելի, քանի որ երկար տարիներ բուժվում էր անպտղության դեմ և արդեն կորցրել էր մայրանալու հույսը: 2008 թ.-ին, 40 տարին լրանալուց հետո, հոլիվուդյան դերասանուհին լույս աշխարհ բերեց իր առաջնեկին` դստերը, 2010 թ.-ին ծնվեց նրանց երկրորդ աղջիկը, միայն թե այս անգամ Քիդմանը օգտվեց սուրագատ մոր ծառայությունից:

Եվս մեկ հոլիվուդյան գեղեցկուհի, ով չի վախեցել ծննդաբերել 40-ն անց` 41 տարեկանում:

Ջուլիանա Մուրն առաջին անգամ մայր է տարձել 37 տարեկան հասակում, դերասանուհու երկրորդ երեխան ծնվել է 2002 թ.-ին, երբ նա 42 տարեկան էր:

Օսկարակիր դերասանուհի Մերիլ Սթրիփը, ով բազմազավակ մայր է, իր 4-րդ երեխային լույս աշխարհ է բերել 42 տարեկան հասանում:

Երկար տարիներ Մրայա Քերին երազում էր մայր դառնալ: Դա նրան հաջողվեց միայն 2011 թ.-ին, երբ լրացավ նրա 41 ամյակը: Ի դեպ, երգչուհին լույս աշխարհ բերեց երկվորյակ աղջիկների:

Շարունակությունն՝ այստեղ