Հայաստանում շոփինգը հինգ տարեկան է. ահա այս կարգախոսով էր Dalma Garden Mall-ը նշում իր հինգ ամյակը: Եվ արդեն 5 տարի է առաջին մոլը շարունակում է թելադրել իր ոճը: Ամբողջ օրվա ընթացքում տոնական տրամադրություն էր, այցելուներին բազում անակնկալներ ու նվերներ մատուցվեցին: Երեկոյի ընթացքում DJ Karo Pillz-ն ապահովում էր այցելուների բարձր տրամադրությունը, դե իսկ փոքրիկների սիրելի հերոսներ՝ Տրոլլները, Թեդի արջուկը, Գեղեցկուհին և Հրեշը շրջում էին առևտրի կենտրոնով:

Ֆեյս դեկո, անիմացիա, պարաշյուտ խաղ, փուչիկների պատրաստում, Rouge Master Class Fashion Show, բազում խաղեր, խաղարկություն, Karina Arustamyan and The Band, իսկ այցելուների համար ամենասպաասված պահը խաղարկություն էր և վրացի երգիչ Dato-յի ելույթը:

Dalma Garden Mall-ի խաղարկությունն անցկացնում էին Աննա Գրիգորյանը և Արսեն Գրիգորյանը: Խաղարկվում էին երկու A դասի Mercedes Benz ավտոմեքենա, 300.000 դրամ արժողությամբ նվեր քարտ JYSK Armenia ընկերության կողմից, 300.000 դրամ արժողությամբ նվեր քարտ Retail Group Armenia ընկերության կողմից, 2 հատ 2 անձի համար նախատեսված հանգիստ Ծաղկաձորի Armenia Marriott Hotel-ում և Iphone 8՝ ZigZag ընկերության կողմից:

IMG_0131 copyIMG_0133 copyIMG_0134 copyIMG_0140 copyIMG_0144 copyIMG_0150 copyIMG_0170 copyIMG_0186 copyIMG_0202 copyIMG_0215 copyIMG_0226 copyIMG_0235 copyIMG_0249 copyIMG_0297 copyIMG_0305 copyIMG_0311 copyIMG_0323 copyIMG_0328 copyIMG_0339 copy

BlognewsLIFE-ի հետ համագործակցության համար զանգահարել՝ 096400422 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել