Սա էլ Բաքվի մոլերից մեկում արված լուսանկար, որը երեկվա գրառումիցս հետո ստացա: Խանութը, որը մասնաճյուղ ունի և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, նույնպես զբաղվում է բիզնեսով, սակայն պիտակի վրա առկա Հայաստանի դրոշը փակում են մեկ այլ պիտակով, որի վրա գինն են գրում: Խանութում առկա բոլոր պիտակները նման կերպ փակած են: 

Իսկ Ադրբեջանի դրոշը փակ է մեկ այլ պատճառով: Պիտակի վրայի և խանութի գները իրար չեն համապատասխանում: Խանութը ապրանքն ավելի թանկ է վաճառում, քան իրական պիտակի վրայի գինն է, այդ պատճառով գնապիտակով այլ գին են կպցնում վրան: Գնի և Հայաստանի դրոշի հարցը լուծված է:

Հ.Գ. Հանուն արդարության ասեմ, որ Հայաստանի խանութում ևս նման կերպ փակում էին Ադրբեջանի դրոշը, սակայն ոչ բոլոր պիտակներինը, մեծ մասն առանց փակելու էր:

No automatic alt text available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել