Վստահություն չեն ներշնչում այն գործատուները, որոնք փնտրում են մասնագետի, որը երկու-երեք մասնագետի գործ միայնակ կանի:
Այսօրվա աշխատաշուկայում հատկապես շատ են SMM-ի՝ սոցիալական մեդիաներում մարկետինգի մասնագետ, նման կերպով փնտրողները: Մի մարդուց ակնկալում են հա՛մ կոնտենտի ստեղծում, պլանավորում, հա՛մ էլ վեբ դիզայն: Դրա պատճառով շատ մարկետոլոգներ չեն կարողանում աշխատանք գտնել, որովհետև Web design-ն առանձին մասնագիտություն է, որին մարկետոլոգը պարտավոր չէ տիրապետել:
Գուցե և գտնեք նման՝ երկուսը մեկում աշխատող, բայց հաստատ կա՛մ կոնտենտն ու վերլուծությունն են տուժելու, կա՛մ էլ սիրողական որակի դիզայն կստանաք:
Լավ է չներկայանալ սոցցանցերում, քան անորակ ձևով ներկայանալ:
Հ.գ. Չզարմացա, որ նման գործատուներից մեկի հասցեն մեյլ.ռու-ի վրա էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել