Boomnews.am-ը գրում է.
«Հայաստանի ձայնը 4» փակ լսումների 2-րդ փուլի ընթացքում մասնակցին իրենց կողմը գրավելու համար ոչ հաճելի շփում տեղի ունեցավ Արամեի և Նունեի միջև։ Նունե Եսայանը, փորձելով իր «աշխատանքային փորձը» ներկայացնել, նշել է, որ ինքը արդեն 30 տարի է բեմում է, իսկ Արամեն հակադարձել է, որ ինքը 30 տարի դեռ կլինի բեմում։ Եթերում ամեն ինչ ավարտվեց փոխադարձ ակնարկներով։
Boomnews.am—ի տեղեկություններով՝ այդ քննարկումը չի ավարտվել եթերային տարբերակով։ Ըստ մեր աղբյուրների՝ Նունեն և Արամեն լուրջ զրույց են ունեցել այդ նկարահանումից հետո և Նունեն զգուշացրել է Արամեին զգույշ լինել իր հանդեպ հումորներ անելուց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://boomnews.am/post/larvel-en-noune-esayani-ev-aramei-haraberoutyounnery-avo-khalatyany-mijamtel-e
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել