Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում այն մասին, թե այս կամ այն պաշտոնյաները իրար հետ զրույցում քննարկել են այսինչ կամ այնինչ հարցը, ու հետաքրքիրն այն է, որ գրում են, թե այդ խոսակցությունը տեղի է ունեցել առանձին զրույցում: Այսօր էլ թերթերից մեկը հրապարակել էր Մհեր Սեդրակյանի դստեր հարսանեկան խնջույքին Գագիկ Ծառուկյանի և Արմեն Երիցյանի միջև եղած խոսակցությունը:
Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս կարող է անձնական զրույցը տառացիորեն հասնել լրատվամիջոցին, կարո՞ղ է պաշտոնյաները գալիս, իրենք են պատմում, թե ինչ են խոսել, թե՞ իրենց շրջապատի մարդիկ են հատուկ պատմում լրատվամիջոցին:
Փաստորեն, սովետական տարիներին, երբ ոստիկանությանն էր գործ տրվում, այժմ էլ իրե՞նք են լրագրողներին «գործ տալիս»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



