Հարգելի պարոն Մարգարյան
Հարգելի պարոն Գասպարյան
Ինչպես բոլորս գիտենք, Երևանում տեղադրվում են արագաչափ սարքեր և տեսախցիկներ, որոնք արձանագրում են վարորդների կողմից թույլ տված խախտումները: Բոլորիս համար գաղտնիք չէ նաև այն հանգամանքը, որ Երևանի բազմաթիվ փողոցներում և խաչմերուկներում գոյություն չունեն գծանշաններ (գծերը բաժանման, ուղղությունները մասին տեղեկացնող նշումներ), որը և հանգեցնում է վերոնշյալ սարքերի կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ վարորդների անհամաձայնությանը (հիմնականում այս տեսքստով. «Ես չեմ տրորել հոծ գիծը» կամ «գիծը չի երևում, ես որտեղի՞ց հասկանամ, որ այստեղ գիծ կա):
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում եմ ՀՀ Ոստիկանության հետ համատեղ գծանշել գոնե այն խաչմերուկները, որոնցում առկա են սարքերը:
Ինձ թվում է և Ձեր, և պարոն Գասպարյանի աշխատակազմում կգտնվի գոնե մեկ աշխատակից, որը կարող է իր աշխատանքային մեկ օրը տրամադրել չգծանշված խաչմերուկները և փողոցները անունները նշելու և զեկուցել դրանց մասին:
Կանխավ շնորհակալ եմ:



