Խոյ
Չնայած դժվարություններին՝ կլինես ավելի հանգիստ և վստահ: Բարենպաստ օր է ընկերների և գործընկերներիդ հետ շփման համար: Կկարողանաս հեշտությամբ լեզու գտնել նրանց հետ: Դու վճռական ես և գործունյա, դա կօգնի լուծել շատ խնդիրներ:
Ցուլ
Բարենպաստ օր է գործունեության համար. դու կկարողանաս լուծել անգամ ամենադժվար խնդիրները: Տեղեկությունը, որն այսօր կստանաս, շուտով շատ օգտակար կլինի: Հիանալի կանցնեն գործնական հանդիպումները: Հնարավոր է հանդիպես վաղեմի ծանոթներիդ:
Երկվորյակ
Կլինեն շատ հանդիպումներ և գործարքներ: Միգուցե ընտանեկան խնդիրներ առաջանան, սակայն դրանք չեն խանգարի քեզ լուծել գործնական հարցերը: Կարևոր առաջադրանքները լուծիր ավելի հանգիստ պայմաններում: Երեկոն բարենպաստ է ռոմանտիկ հանդիպման համար:
Խեցգետին
Դու շատ անհամբեր ես: Չի բացառվում՝ լուրջ խնդիրներ առաջանան աշխատավայրում: Միգուցե ունենաս ֆինանսական դժվարություններ: Ամեն կերպ փորձում ես խույս տալ կոնֆլիկտներից, սակայն տարաձայնություններ, այնուամենայնիվ, կլինեն՝ հատկապես մտերիմներիդ հետ:
Առյուծ
Այնքան էլ լավ օր չէ: Միգուցե գործարքները, որոնք կնքել էիր, շուտով փակուղի մտնեն: Դժվար կլինի լեզու գտնելը մտերիմներիդ հետ, հնարավոր է վեճեր լինեն, որոնք կփչացնեն հարաբերություններդ նրանց հետ: Չի բացառվում ռոմանտիկ արկած սկսվի:
Կույս
Այսօր զբաղվիր միայն քեզ հաճելի աշխատանքով: Իսկ մնացած գործերը ցանկալի է հետաձգես: Վատ օր չէ ֆինանսական հարցերը կարգավորելու համար: Հիանալի օր է ճանապարհորդության մեկնելու կամ բնակության վայրը փոխելու համար:
Կշեռք
Բարենպաստ օր է գործերը կարգավորելու համար: Հեշտությամբ կարողանում ես լեզու գտնել գործընկերներիդ և ղեկավարներիդ հետ: Օրվա երկրորդ կեսին միգուցե տրամադրության կտրուկ փոփոխություններ լինեն, հնարավոր է մոռանաս խոստումներիդ մասին:
Կարիճ
Քո գրավչության շնորհիվ կկարողանաս հասնել վաղուց մտածված ծրագրերիդ: Գործընկերներդ արագ կհամաձայնեն քո բոլոր որոշումներին: Կարող ես կազմել նոր նախագծեր: Երեկոյան ցանկալի է հանգստանաս, դա կօգնի քեզ վերականգնել ուժերդ:
Աղեղնավոր
Օրն այնքան էլ վատ չէ, ինչպես դու ես պատկերացնում: Միգուցե առաջանան վեճեր, տարաձայնություններ լինեն գործընկերներիդ և ղեկավարության հետ: Խորհուրդ չի տրվում ֆինանսական հարցեր կարգավորել:
Այծեղջուր
Քեզ թվում է, թե կարող ես հրաշալի արդյունքի հասնել, սակայն հնարավոր է հուսափաբ լինես: Միգուցե քո գործերին խառնվեն մարդիկ, և նրանց պատճառով հետաձգես գործերդ: Երեկոն հարմար է տանը՝ ընտանիքի հետ անցկացնելու համար:
Ջրհոս
Օրվա սկզբում պետք է զգույշ լինես ամեն պարագայում: Խորհուրդ է տրվում՝ այդ ժամանակ որոշումներ չկայացնես: Հնարավոր է գործընկերներդ օգնություն առաջարկեն, սակայն դժվար թե ոգևորված մոտենան հարցին: Հիանալի կանցնեն ճանապարհորդությունները:
Ձկներ
Դժվար թե լուրջ իրադարձություններ լինեն, սակայն ինչ էլ որ լինում է, դու շատ լրջությամբ ես մոտենում: Չի բացառվում՝ տարաձայնություններ լինեն ընկերներիդ և մտերիմներիդ հետ: Խուսափիր չնախատեսված ճանապարհորդություններից:



