Այսօր ՀՀ ոստիկանի օրն է: Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Հասարակությունը մեղմ ասած ոստիկանին չի սիրում, Հայաստանում շատերը նրանց քֆուր են տալիս: Ուզենք թե չուզենք, դա փաստ է:
Մարդիկ, ովքեր ոստիկաններին «քֆուր են անում», հենց ընկնում են նեղության մեջ, առաջինն են վազում ոստիկանի մոտ, իհարկե, ոչ բոլորը, բայց զգալի մասն այդպես են:
Ոստիկանին չեն կարող սիրել բոլորը, որովհետև ոստիկանը դպրոցի գրականության պուպուշ դասատու չի, ոչ էլ կարճ յուբկով աղջիկ ա, որ բռնեն ու շատ սիրեն, ոստիկանը պատժող ա, իսկ պատժողներին չեն սիրում:
Ոստիկաններին չեն սիրում, որովհետև համակարգում կան լիքը քրեական հանցագործներ՝ գեներալների պագոններն ուսերին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ոստիկաններից շատերը, զբաղեցնելով բարձր պաշտոններ, մեղմ ասած քրեականների հետ բիզնեսներ ունեն, հովանավորչությամբ են զբաղվում, սա էլ առկա փաստ է:
Բայց այսօր ՀՀ ոստիկանների օրն է: Ես շնորհավորում եմ իմ բոլոր ոստիկան ընկերներին՝ սկսած մեր հարևան օպերից, վերջացրած մեր գործընկեր Աշոտ Ահարոնյանով:
Ոստիկանների մեջ կան շատ ընտիր մարդիկ, ոստիկաններին պակասում է, որ ազատվեն քրեական գեներալներից, լկտի շարքայիններից ու գործ սարքող քննիչ օպերներից:
Ես շնորհավորում եմ ազնիվ ոստիկանների տոնը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել