Wnews.am-ը գրում է.
«Միսս Արմենիա» հհ-ի գեղեցկության մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանն այսօր մեկնելու է Չինաստան՝ մասնակցելու «Միսս աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթին։
Մրցույթը տեղի է ունենալու նոյեմբերի 18-ին Սանյա քաղաքում, իսկ նախքան այդ բոլոր մասնակիցները շուրջ մեկ ամիս պատրաստվելու են եզրափակիչ ելույթին։
Wnews.am-ին տված հարցազրույցում Լիլին պատմել է, թե ինչով է զբաղված եղել «Միսս Արմենիա»-ի մրցույթից հետո եւ ինչպես է նախապատրաստվել «Միսս աշխարհ»-ին։
«Հաղթանակից հետո շատ քիչ ժամանակ ունեի «Միսս աշխարհ»-ին նախապատրաստվելու համար, ուստի այս օրերին շատ զբաղված էի. աշխատել եմ քայլվածքիս վրա, ընդամենը երկու օրում սովորել եմ հայկական պար, որն այնտեղ պետք է ներկայացնեմ։ «Յար քո բարակ բոյին մեռնեմ» երգի ներքո մարմնավորելու եմ գեղեցիկ հայուհու, ում սիրահարվել է երիտասարդ մի տղա»,- պատմեց Լիլին։
Մեր գեղեցկուհին իր հետ «Միսս աշխարհ» է տանելու հայկական հուշանվեր եւ Հայաստանի մասին պատմող գիրք։
«Որպես հուշանվեր ընտրեցինք հայկական դուդուկը»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է «Միսս աշխարհ»-ի մասնակիցների dress code-ին, ապա մրցույթից իրենց պահանջներն են ներկայացրել։
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել