Երկու հզոր պայթյուն է որոտացել հանրահայտ Բոստոնյան մարաթոնի եզրագծին շատ մոտ: Ոստիկանությունը փակել է փողոցը, եւ շտապ օգնության մեքենաները օգնություն են ցուցաբերում տուժածներին: Հաղորդվում է, որ տուժել է մոտ 60 մարդ, որոնցից մի քանիսը շատ ծանր վիճակում են:

Կանադացի վազորդ Մայքլ Միտչելը այդ պահին ավարտելիս է եղել վազքը: Լսելով երկու հզոր պայթյունների ձայնը՝ նա շրջվել է եւ նկատել է թանձր ծուխ, վազող մարդիկ եւ բազմաթիվ վիրավորներ:

Դեպքի հանգամանքները պարզելու համար սկսվել է հետաքննություն:

Հիշեցնենք, որ Բոստոնյան մարաթոնը ամենահեղինակավոր մարաթոններից մեկն է աշխարհում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել