Երրորդ անգամ է ուղիղ եթերով եմ հետևում ԱՄՆ–ում ահաբեկչությունների ու արյունոտ պատահարների։ Սեպտեմբերի 11, էս տարվա փետրվարի 27-ի Հարավային Քարոլինայի հանրակացարանում կրակոցն ու, հիմա բոսթոնյան պայթյունը։ Երեք անգամ էլ խոսեցրել են ականատեսների։ Մոտս էն տպավորությունն է, որ իրանք, բացի շոկից, նաև յուրօրինակ կայֆ են զգում նրանից, որ ամեն ինչ արդեն հետևում ա, ու հենց էս պահին իրանք մեդիաաստղ են։ Մեկ ժպիտ, մեկ ձևիստություն... եսիմ։ Առաջին անգամ, 2001-ին, 8-րդ դասարանցի էի ու շոկի մեջ էի մարդկանցից էլ մի քիչ։ Հիմա ջոգում եմ, որ քաղքենիությունը մայրցամաք չի ճանաչում։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/nikolay.torosyan/posts/640992802593911
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել