Մաղթում եմ, որ
1. Փողոցում իրար վրա չքայլեք, զիջեք միմյանց:
2. Մուննաթ «ռոժեր» չընդունեք:
3. Օգնեք ձեր ծնողներին և հարազատներին: Հոգատար և բարեսիրտ գտնվեք նրանց հանդեպ:
4. Ձեզ չդնեք Մեգան Ֆոքսի տեղը, մինչև որ անձամբ նրա հաջողությունները չունենաք: Միայն լավ արտաքին ունենալը դեռ ոչինչ չի նշանակում:
5. Խանութներում և այլ վայրերում սովորեք հերթ կանգնել:
6. Սովորեք պարտաճանաչ լինել:
7. Սովորեք օրինապահ լինել:
8. Անհաջողության մատնվելուց հետո նոր բաներ փորձեք հաջողության հասնելու համար:
9. Սովորեք հարգել մեծահասակ մարդկանց, և երբ վերջիններս փողոցում կամ այլ վայրերում օգնության կարիք են ունենում, նրանց ձեռք մեկնեք:
10. Ձեր նպատակին հասնելու համար երբեք կանգ չառնեք և պայքարեք մինչև վերջ:
11. Զբաղվեք բարեգործությամբ՝ օգնեք մանկատան երեխաներին և ծերանոցներին:
12. Ձևականությունների հետևից չընկնեք: Պարզ լինեք ձեր արարքներում:
13. Հեռու մնաք հայաֆիկացված ադրբեջանական երգերից:
14. Քննադատելու դեպքում առողջ քննադատեք:
15. Շատ տղաներ սիրեն անկեղծ, և չխաղան աղջկա զգացմունքների հետ:
16. Գնահատեք այն ամենը ինչ ունեք: Այս կյանքի ամենաթանկ բանը առողջությունն է, մնացած ամեն ինչը երկրորդական է, և ամեն անկումով հնարավոր է, որ վեր բարձրանաք:
17. Ավելի շատ ուշադրություն դարձնեք գիտական նյութերին, ոչ թե կրծքերի կամ հետույքների հետ կապված նյութերին:
18. Ոչ մեկի հետևից չխոսեք: Բամբասելը շատ վատ սովորություն է:
19. Որ հաճախ լողանաք: Հետևեք հիգիենայի կանոններին:
20. Հարգեք այն զինվորներին, որոնք պաշտպանում են սահմանը, որպեսզի դուք հանգիստ աշխատեք, սովորեք և հանգիստ քնեք:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/531661033538971
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել