Ինչ հետաքրքիր է ստացվում, չէ՞: Սիրուշոն ամիսներ առաջ ձայնագրեց "ՊռեԳոմեշը", որտեղ ոգեշնչվել էր Կոմիտասից, ավելին, նա իր երգի մեջ օգտագործեց "Լոռվա գութաներգից" հատված: Կարծում եմ կհամաձայնեք, որ երգն ու տեսահոլովակը աննախադեպ հաջողություն ունեցան` մեր ռադիոկայանի եթերը վկա: Իսկ ահա օրեր առաջ համացանցում է հայտնվում Լիլիթ Հովհաննիսյանի "Ռեքվիեմը": Չգիտեմ, միգուցե Լիլիթն էլ վերջապես Մոցարտի՞ն բացահայտեց ու անմիջապես ոգեշնչվեց նրա ստեղծագործություններո՞վ, բայց միևնույնն է հարց է առաջանում` «էդ խի՞ հանկարծ վդրուգ» Լիլիթը որոշեց օգտվել մեծանուն կոմպոզիտորի հայտնի գործից: Հարց, որի պատասխանը Աստծուն է հայտնի, մեկ էլ` Լիլիթին:
Ճիշտ է երկուսից ոչ մեկի վառ երկրպագուն չեմ, բայց Սիրուշոյից հետո Լիլիթի այս "պոռթկումը" դեպի դասական աշխարհ մի տեսակ կասկածելի է թվում, քա՛վ լիցի, քա՛վ լիցի...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/yasha.solomonyan/posts/516083498447764
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել