Հոկտեմբերի 14-ին Սեբաստիա 157/2 հասցեում գործող «Շեն Տեքստիլ» խանութ-սրահը նշեց ընկերության 10-ամյակը: Միջոցառմանը ներկա էին ընկերության հավատարիմ հաճախորդները, ինչպես նաև գործընկերները: Տասնամյա գործունեության ընթացքում ընկերության նպատակն է եղել բավարարել հավատարիմ հաճախորդների պահանջմունքները՝ համադրելով որակը գեղեցիկի հետ:

«Շեն Տեքստիլն» ընդլայնել է իր գործունեությունը՝ ներկայացնելով Հայաստանում նմանը չունեցող «Շեն կահույք» ինտերիեր-սրահը: Սրահում ներկայացված ողջ կահույքի դիզայնը նախագծվել է իտալացի դիզայներների կողմից, ովքեր Հայաստան էին ժամանել հատուկ «Շեն»-ի հրավերով: «Շեն կահույքը» համագործակցում է ինչպես տեղական արտադրողների, այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող բրենդներ ներմուծող ընկերությունների հետ՝ Maria Luce` ջահեր, Duson` ներքնակներ, Teka` խոհանոցային տեխնիկա, և «Տեքստիլ գրուպ»:  

Սրահի որակավորված մասնագետները կաջակցեն ձեզ բնակարանի ինտերիերի նախագծման և սեղմ ժամկետներում պատվերների իրականացման հարցում: «Շեն Տեքստիլը» հաճախորդների համար ևս մեկ անակնկալ ունի. այսուհետ այս սրահում ներկայացված կլինի նաև անկողնային պարագաների լայն տեսականի: 

BlognewsLIFE-ի հետ համագործակցության համար զանգահարել՝ 096400422

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել