Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ-ն հետաձգել է Diversity Visa Lottery 2019-ի հայտերի ընդունումը տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք առաջացել են ծրագիրը սկսելուց անմիջապես հետո, գրում է AP-ն: Էկվադորում ԱՄՆ դեսպանության կայքը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ DV-2019-ի գրանցումային շրջանը նորից է սկսվում: 2017-ի հոկտեմբերի 3-ից լրացված բոլոր հայտերը պետք է լրացվեն ևս մեկ անգամ:
DV-2019-ի նոր գրանցումները կսկսվեն հոկտեմբերի 18-ին, կավարտվեն՝ նոյեմբերի 22-ին:
Վիճակահանությանը մասնակցելու համար առցանց գրանցումները սկսվել էին հոկտեմբերի 3-ին, սակայն մի քանի օր անց գործընթացը կասեցվել էր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի մասին ծրագիրը նաև նախատեսում է սահմանափակել կացության իրավունքի կամ գրին քարտի տրամադրումը միայն ամուսինների ու երեխաների համար՝ փոխարենը ստեղծելով միավորների նոր համակարգ:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/162741
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել