«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանն անդրադառնալով անկախության տարիներին մայրաքաղաքում կատարված քաղաքաշինությանը, այն որակեց հակաէկոլոգիական, իսկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «մոնումենտում» կառուցվող շքեղ առանձնատներին, խիստ ուշագրավ դիտարկում արեց: Վերջինիս խոսքով` այդ առանձնատները կառուցվում են սողանքավտանգ գոտում և չի բացառվում, որ սողանքի պատճառով օրերից մի օր դրանք կփլուզվեն:

«Մոնումենտից դեպի Սարի թաղ տանող առանձնատները վտանգված են, այդտեղ սողանքային գոտիներ կան:  Անձրևների պատճառով մի օր սողանքը կատիվանա, և այդ տները կփլուզվեն: Ես չգիտեմ՝ ինչու են տերերը ձգտում այդտեղ կառուցել իրենց տները, երևի ուզում են մեզ վերևից նայել»,- ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Բոլորին է հայտնի, որ Մոնումենտում աչքի ընկնող շքեղությմաբ առանձնատներ ունեն վարչապետ Կարեն Կարապետյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ Մոնումենտից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին գտնվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի`Լիսկայի տունը:

Ասել է թե, եթե «Մունումենտից» Սարի թաղ տանող հատվածը սողանքային է, ապա այդտեղ կառուցված միակ առանձնատունը՝ Սուրիկ Խաչատրյանի, տունը սողանքային գոտում է, այսինքն՝ ուղղակիորեն փլուզման վտանգի տակ»:

 

Մանամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել