
Ամեն անգամ, երբ կարդում կամ լսում եմ հետեւյալ պնդումը, թե «Ժողովուրդը չի հավատում ո՛չ իշխանությանը եւ ո՛չ էլ ընդդիմությանը», մեղմ ասած, զարմանում եմ:
Բնական է, որ չի հավատում եւ երբեք էլ չի հավատալու որեւէ իշխանության:
Բայց որ չի հավատում նաեւ ընդդիմությանը, ուրեմն, կներեք` դա ժողովուրդ չի, կներեք` ազգ չի, անգամ լյումպեն ու խալխ չի...
«Եղունգ ունես՝ գլուխդ քորի» ինչ-որ մի բան է...
Իսկ, ինչ-որ մի բանը չի կարող, ավելի ճիշտ` չի ցանկանում իր կյանքը փոխել:
Նույնիսկ ամենաանվստահելի ընդդիմությանը պետք է նա ուժ տա, եթե չի տալիս, ուրեմն...
Այդ ընդդիմությունն էլ է, չէ՞, ի վերջո, իրենից գոյացել, եւ եթե այդ ընդդիմությունը տեսնում է, որ ժողովուրդը, ազգը, խալխը կամ լյումպենը բացակա են, ապա գնում ու վերջիններիս նման «տրվում» է իշխանությանը:
Հասնում է բոլորիս...