Սիրելի՛ երևանցիներ,
քաղաքամայր Երևանն այսօր դառնում է 2799 տարեկան, ինչի առթիվ շնորհավորում եմ մեզ բոլորիս:
Այսօր աշխարհի ողջ հայությունն է տոնելու համայն հայության սիրելի մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը՝ հպարտությամբ, որ մեր հինավուրց, բայց միշտ երիտասարդ քաղաքը բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ տարեցտարի ավելի վստահ ու հպարտ է ներկայանում աշխարհին՝ ամրապնդելով իր տեղն ու դերը կայուն զարգացող մայրաքաղաքների շարքում:
Մեր քաղաքը ճանաչելի է որպես անվտանգ, հարմարավետ, համաչափ զարգացող, ջերմ ու բարի, հյուրընկալ քաղաք: Սա փաստ է, որն իրենց մասնագիտական գնահատականներով ամրագրել են միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպություններ՝ այդպիսով նաև գնահատելով մեզ՝ բոլորիս:
Այո՛, բոլորիս, քանի որ Երևանի յուրաքանչյուր ձեռքբերում մեր համատեղ ու հետևողական աշխատանքի, քաղաքի հանդեպ ունեցած յուրաքանչյուրիս անմնացորդ նվիրումի և սրտացավ վերաբերմունքի արդյունքն է:
Մեր բոլոր համաքաղաքացիներին և քաղաքի հյուրերին մաղթում եմ տոնական տրամադրություն։
Վայելենք այս օրն ու ի սրտե ասենք.
շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն:
#ԷրեբունիԵրևան2799