Wnews.am-ը գրում է.
Մոսկվայում կայացել է «Տաշի շոու»-ի հոբելյանական՝ հինգերորդ համերգը: Միջոցառմանը ներկա են եղել Թաթա Սիմոնյանը, Սիլվա Հակոբյանը, Մարտին Մկրտչյանը, Արամեն, Միհրան Ծառուկյանը, Արմենչիկը, Սուպեր Սաքոն, Սպիտակցի Հայկոն, Մարգարիտա Պոզոյանը, Սոֆի Մխեյանը, Մարտ Բաբայանը, Լիլիթ Կարապետյանը, Գաբի Գալոյանը, Արմեն Պետրոսյանը, Մարջան Ավետիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Արփինե Գաբրիելյանը, Գրիգոր Եսայանը, Արա Մարտիրոսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը և այլք: Համերգին մասնակցել են նաև Սոսո Պավլիաշվիլին, ինչպես նաև հատուկ հյուր է եղել Black Star-ի անդամ Քրիստինա Սին: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Wnews.am-ը ներկայացնում է հայտնիների ստացված ու չստացված կերպարները շոուի ընթացքում:
Հաշվի առնելով, որ նրանցից յուրաքանչյուրը հետևորդների մեծ թիվ ունի և, փաստացի, նրանց շրջանում ձևավորում ու թելադրում է ճաշակ, մենք կարծում ենք, որ հայտնիները պետք է առավել ուշադիր լինեն իրենց կերպարներն ընտրելիս: Հայ հայտնիներին մաղթում ենք կամ հումորի զգացում, որպեսզի մեր տեքստերին հումորով վերաբերեն կամ էլ ճաշակի զգացում, որպեսզի չհայտնվեն մեր չստացվածների շարքում:
Ստացված կերպարներ
Արփի Գաբրիելյանը ներկայացել է միանգամից երկու զգեստով: Թեպետ Արփիի վարդագույն զգեստը նույնպես գեղեցիկ էր, բայց մեզ հատկապես դուր է եկել նրա մոխրագույն զգեստը, որի հեղինակն է Ֆաինա Հարությունյանը: Հայկական շոու բիզնեսում չգիտես ինչու խուսափում են նմանատիպ գույներից, հետաքրքիր լուծումներից, մեր շոու բիզնեսի ներկայացուցիչների “կարմիր- մեջքը բաց” երազանգների զգեստի ֆոնին, նա միանգամից առանձնանում էր՝ նմանվելով իսկական հոլիվուդյան կինոդիվայի:
Սիլվա Հակոբյանը
Սիլվա Հակոբյանը ոճային տեսք ուներ ՝ սեփական պատկերով շապիկով և թրենդային տաբատով: Կերպարը լրացրել էր արծաթե աքսեսուարներով, ինչպես նաև փոխել էր սանրվածքը: Մենք ասում ենք Այո՛:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։