Artsakhpress.am-ը գրում է.
Ռոսսելխոզնադզորը ուժեղացնում է պտուղ–բանջարեղենի, մասնավորապես, Հայաստանից, Ադրբեջանից ու Բելառուսից ներկրվող լոլիկիների նկատմամբ վերահսկողությունը, քանի որ արգելված արտադրանքի մատակարարման փորձերը շատացել են, հայտնում են գերատեսչությունից:
Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ռոսսելխոզնադզորը որոշ երկրների տարածքից բուսական ծագման արտադրանքի ներկրման ծավալների համեմատական վերլուծություն է անցկացնում։ Վերջին շրջանում ՌԴ արտահանման նպատակով Հայաստան, Ադրբեջան եւ Բելառուս արգելված արտադրանքի ներմուծման փորձերի կտրուկ աճ է գրանցվել, այդտեղից հետագայում մթերքը՝ որպես այդ երկրների տեղական արտադրանք, Ռուսաստան արտահանելու նպատակով։
«ՌԴ տարածք արգելված արտադրանքի ներմուծումը բացառելու նպատակով Ռոսսելխոզնադզորը թվարկված երկրների լիազոր մարմիններին իրազեկել է ապրանքային պիտակի վրա նշել հստակ հասցեով արտադրողի անունը։ ՌԴ ներմուծվող լոլիկների այն խմբաքանակը, որը նման տեղեկություն չի պարունակում, կառգրավվի՝ արտադրության վայրը պարզելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ։