««Հայկական ժամանակ»-ի խմբագրությունն ընթերցողներից հեռախոսազանգեր է ստացել, որոնք հետաքրքրվել են, թե ինչպես է իրեն զգում ամիսներ առաջ Երևանում լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած միակ փոքրիկը: Աղջնակի հայրը՝ Վարդան Կարապետյանը, թերթի հետ զրույցում ասել է, որ Ռոզին իրեն լավ է զգում, առողջական խնդիրներ չունի, մեծանում է: Շուտով նա կբոլորի կես տարին:
 
Երեխան այժմ կշռում է մոտ 5 կգ: Ծնողները շարունակում են ամեն ամիս նրան տանել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն («Մարգարյան» ծննդատուն)՝ բուժզննության ենթարկվելու: Վարդան Կարապետյանն ասել է, որ դա ընդամենն ապահովության համար է:
 
Մեծամորում բնակվող երիտասարդ ընտանիքում մայիսի 3-ին հնգյակ էր ծնվել: Հայաստանի համար դա աննախադեպ երևույթ էր: Երեխաները, սակայն խորը անհասություն ունեին, կշռում էին 650-950 գրամ, և նրանցից չորսը, ցավոք, չկարողացան հաղթահարել կյանքին սպառնացող վտանգը:
 
Ռոզիի հայրը նաև տեղեկացրել է, որ արդեն տեղափոխվել են իրենց նոր բնակարան: Այն նրանց նվիրաբերել էր Մայր Աթոռը: Ընտանիքը մինչ այդ ապրում էր Մեծամորի հանրակացարանում՝ ամուսնու հարազատների հետ միասին: Երեխաների ծնվելուց հետո նրանց օգնության ձեռք մեկնեցին նաև տարբեր գործարարներ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել