ԵԱՏՄ-ում նորեկների ներգրավման առումով գործի բաժանում կա: Օրինակ՝ Վիետնամի հետ բանակցում են ղազախները, Իսրայելի հետ ռսները՝ Շուվալովի մակարդակով: Սա չի նշանակում, որ Իսրայելն ու Վիետնամը կմտնեն ԵԱՏՄ, սա զուտ նշանակում է, որ այդ շուկաների հետ առնվազն առևտրային հարաբերությունների հարթակում կա բանակցելու օրակարգ: Կարող է երկրները չմտնեն միություն, բայց ինչ-որ առանձին ապրանքների շրջանառության գծով հատուկ պայմաններ կֆիքսվեն, որոնք, պարզ է, ի շահ կլինեն ԵԱՏՄ-ի կողմից բանակցող տվյալ անդամին:

Հայաստանը ստանձնել է Իրանի հետ բանակցությունները: Դա ԵԱՏՄ-ում ոչ մեկին պետք չէ՝ բացի Հայաստանից: Մասամբ այդ պատճառով, մասամբ էլ անձնական խնդիրների առկայության հետևանքով Ռուսաստանի վարչապետը շատ կոպիտ է արտահայտվել Իրանի անդամակցության թեմայով, մինչդեռ մնացած անդամներն անտարբեր էին: Մնացած ասելով՝ նկատի ունեմ նաև ՀՀ ներկայացուցչին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ով դուխ չարեց մի հիմնավորում բերել, մի թիվ ասի, որևէ կերպ հակադարձի...

Հիմա էս մարդը հելնում, գնում է Իրան, հանդիպումներ է ունենում, որոնց արդյունքում բառ անգամ չկա Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների ապագայի մասին: Իսկ իրանահայերի հետ հանդիպման ընթացքում իրեն բնորոշ Օստապյան Նյու-Վասյուկի ոճով կոչ է անում «ռեստարտ» անել Իրան-Հայաստան հարաբերությունները: Ու չի ասում՝ կոնկրետ ինչը ռեստարտ պիտի արվի՝ գա՞զը, Հյուսիս-Հարա՞վը, երկաթգի՞ծը, կաբե՞լը: Ի՞նչը պիտի ռեստարտ արվի՝ «պոմիդոր-վարունգի» մակարդակի համատեղ բիզնեսնե՞րը: Է՞դ ա մեր երկկողմ հարաբերությունների պոտենցիալը աշխարհի ամենամեծ գազի պաշար ունեցող, աշխարհի ամենաերիտասարդ բնակչություններից մեկն ունեցող, աշխարհի ամենահզոր մահմեդական պետության հետ: Չի էլ խոսում, թե ի սկզբանե ինչ էր եղել, որ հիմա ռեստարտ անի, այդ ի՞նչ էր պատահել, որ իր նշանակումից շաբաթներ առաջ իրանական գազը Հայաստանը վաճառում է Վրաստանին, իսկ իր օրոք՝ ոչ: Ինչո՞ւ պաշտոնը զբաղեցնելուն պես նա հայտարարեց որ Հյուսիս-Հարավը նպատակահարմար պրոյեկտ չէ: Ո՞նց կարա «ռեստարտ» անի էն մարդը, ով ի սկզբանե կոմպը քոքից անջատել է, թե բա՝ «արևմուտքի հետ բանակցելու օրակարգ չունեմ»: Բա ո՞ւմ հետ ունես... Թուրքմենստանի՞... Էդ կալոնկեքիցդ մեզ տոկո՞ս ես ֆռալու...

Ու երբ Տիգրան Սարգսյանն ասում ա՝ «ձեր շահերը առաջ տանելիս շատ պասիվ եք», սրանք մտածում են, որ Սուրենիչը Ցարի մոտ բոչկա ա գլորում իրենց վրա: Ուրիշ բան չեն կարա մտածեն, որովհետև չեն կարա հասկանան, որ մարդ կա, որ, իր ու իր աբշյագի բարեկեցությունից բացի, այլ նկատառումներ կարա ունենա կյանքում: Չեն ընկալում, որ «Պետության վախճանը» և մի քանի տասնյակ այլ աշխատանքներ հրապարակող ու կանաչ փոխկապով Իրան գնացող մարդկանց մասշտաբը, աշխարհայացքն ու ամբիցիաները կարող են իրարից տարբերվել:

Հ.Գ. Էս մեր պրոֆեսինալ թամադան Իրանում մեկ կոնկրետ բան է ասել, որ 5.5% ՀՆԱ աճ ունենք որը նաև արդյունք է արտահանման 21% և ներմուծման 28,6% աճի, մինչդեռ իրականում այդ աճերի շնորհիվ ՀՆԱ-ն կրճատվել է 265 միլիոն դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել