«Հայաստանի ձայնը» նախագծի կույր լսումների երկրորդ թողարկումը բոլորի մոտ տպավորվեց մի փոքրիկ «սկանդալով»:
Սոֆի Մխեյանը, ցանկանալով հետաքրքրացնել լսումները, երգի ժամանակ իր տեղից վեր կացավ և Արամեի փոխարեն սեղմեց կոճակը: Միջադեպն, իհարկե, շատերի մոտ տպավորվեց, բայց այնքան էլ դուր չեկավ Արամեին, որովհետև, ինչպես գիտեք, ժյուրիի յուրաքանչյուր անդամ սահմանափակ թվով մարդկանց կարող է ընդունել իր թիմ: Իսկ երբ մեկ ուրիշը կրճատում է մասնակից ընտրելու առանց այդ էլ ոչ մեծ թիվը, դա տհաճ է:
Արամեն մասնակցին ասաց, որ ինքը չի ընտրել նրան և այդ կերպ փորձեց դուրս գալ Սոֆիի կատակի տակից։ Միջադեպը հարթվեց, բայց Սոֆին մեկ մասնակից պարտք մնաց Արամեին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lilit.vanetsyan/posts/366262770462824?notif_id=1507635651958090¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել