Մի անգամ խորհրդարանական ընտրություններից առաջ նման միտք արտահայտեցի՝ խելոք մարդիկ ճնշեցին, ասացին.

 

Բայց հիմա ավագանու հերթն ա, մեկ ա մտածում եմ, որ մի բան սխալ ա գնում: Ես ընդունում եմ, որ համամասնականը գոնե ինչ-որ տեղ ավելի հարմար ա էն իմաստով, որ տարբեր բաշիբոզուկների համար գոնե կուսակցությունները տեսականորեն կարան ամաչեն (իհարկե, չեն ամաչի երբեք):

Բայց դե իհարկե, լավ կլիներ՝ Երեւանը նենց քաղաք լիներ, որ ունենար քաղաքացիներ (քաղաքի մարդ իմաստով, ոչ թե ընդհանրապես պետության), եւ ինչ-որ ձեւաչափ լիներ, որ էդ հեքիաթային քաղաքացիները կարողանային առաջադրել քաղաքի կյանքում իրական դեր խաղացող անհատականությունների, ամենատարբեր մասնագիտությունների: Դժվարանում եմ ասել, արդյոք հնարավոր ա մտածել այնպիսի մեխանիզմ, որ իրոք արժանի մարդիկ լինեին այդ ցուցակում, ոչ թե տարբեր հորոխպոր տղերք ու նման լակոտ-լուկուտ, բայց երեւի կարեւոր կլիներ, որ ավագանու անդամները ընդհանրապես ոչ մի հատուկ կարգավիճակ ու պայմաններ չունենային, բայց լիքը լուրջ պարտականություններ, եսիմ: Ցանկություն ա, հասկանում եմ չլնող բան ա: Ուղղակի նույնիսկ ամենալավ ու խելացի կազմած կուսակցական ցուցակները ունեն շատ ընդգծված կուսակցական ականջներ, ինչը թույլ չի տալիս հանգիստ սրտով ընտրել, թե չէ էլի սենց հիմար բաներ կլինի (Արմանը ցույց տվեց):

Օրինակ` լավ կլիներ՝ ընտրաթերթիկում ամեն ցուցակի յուրաքանչյուր անունի կողքը հնարավորություն լիներ նշում անել, ու քաղաքացիները փաստացի քվեարկեին կոնկրետ մարդկանց համար, ասենք, 10 մարդու համար քվեարկեիր տարբեր ցուցակներից, շատ իմանամ:

Օֆ աման, եսիմ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել