Ճապոնական գյուղերից մեկում ապրում էր մի ծեր իմաստուն սամուրայ: Մի անգամ, երբ իր աշակերտների հետ դաս էր անում, նրան մոտեցավ իր կոպտությամբ և դաժանությամբ հայտնի մի երիտասարդ մարտիկ, ում սիրելի տեխնիկան սադրանքն էր (պրովոկացիան). նա հակառակորդին ափերից հանում էր, և վերջինս, զայրույթից կուրացած, ընդունում էր նրա մարտահրավերը: Սխալ սխալի հետևից, և հակառակորդը արդյունքում պարտվում էր:
Երիտասարդ մարտիկը սկսեց վիրավորել ծերուկին, բայց նա հանգիստ էր։ Ի վերջո
շարունակում էր պարապմունքը: Օրվա երիտասարդ մարտիկը անհետ կորավ: Աշակերտները զարմացել էին, որ ծերուկը այդքան վիրավորանքները կուլ տվեց, և նրան հարցրին.
- Ինչու՞ իրեն մարտահրավեր չնետեցիք, մի՞թե Դուք պարտությունից վախենում էիք:
Ծեր սամուրայը պատասխանեց.
- Եթե ինչ-որ մեկը ձեզ մոտ գա նվերով, և դուք նրա նվերը չընդունեք, այդ դեպքում ու՞մ կպատկանի նվերը:
- Իր նախկին տիրոջը,- պատասխանեց աշակերտներից մեկը:
- Նույնը վերաբերում է նաև նախանձին, ատելությանը և հայհոյանքին: Քանի դեռ դու չես ընդունել դրանք, կպատկանեն նրան, ով բերել է:
Նյութի աղբյուր՝ http://heraditak.blogspot.com/2013/04/blog-post_8614.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել