Iravunk.com-ը գրում է.
Մատենադարանում այսօր պետք է տեղի ունենար Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին ու հարակից օրենքների նախագծերի հանրային քննարկումը, սակայն այն վերածվեց մեծ իրարանցման: Պարզվեց, հանրային քննարկում ասելով՝ ՀՀ արդարադատության նախարարությունը, որը կազմակերպիչն էր, նկատի է ունեցել, որ մարդիկ պետք է գան ու հանդիսատեսի կարգավիճակում իրենց լսեն: Ի դեպ, քննարկմանը ներկա էր խնդրով մտահոգ այն քիչ մշակութային գործիչներից մեկը՝ երգահան, դրամատուրգ, սցենարիստ ՔՐԻՍՏ ՄԱՆԱՐՅԱՆԸ, որն անդրադառնալով կատարվածին՝ գրել է. «Մատենադարանի դահլիճում «ընտանեկան բռնության դեմ» հորինովի ու տխրահռչակ օրենքի դրույթների քննարկումը համարում եմ չկայացած, որովհետեւ շատ բացահայտ կողմնապահութուն կար հանդիպումը վարող կարգվածի պահվածքում, որն ամեն կերպ փորձում էր խոսափող չտրամադրել օրենքի ընդունման դեմ հանդես եկողներին, թեեւ նախորդ օրը խոստացել էր լինել արդար ու անաչառ: Ի վերջո, նրան ստիպեցին դա անել, բայց էրեսի զոռով, քթի-մռթի: Շատ կային արտահայտվել ցանկացողներ, կարգին հայ մարդիկ, ովքեր եկել էին լուրջ փաստարկներով ու ելույթներին նախապատրաստված, սակայն նրանց կա՛մ խոսք չհասավ, կա՛մ լսափողն անջատում էին, որ էդ մարդկանց ձայնը չլսվի: Ծիծաղելի ու խղճուկ էր էդ ամենը, ես էնտեղ ներկա էի, տեսել եմ իմ աչքով եւ համարում եմ, որ քննարկումը ՉԻ ԿԱՅԱՑԵԼ, նման կարեւոր հարցերը նման անլուրջ մթնոլորտում չեն քննարկվում: Երեխայական ծածկադմփիկ էր, որը տարիքով էրեխեքն էսօր ամեն կերպ ուզում էին պարտկել, ամոթալի էր ու խղճահարույց»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ