«Ինչպես տեղեկացրել էինք, այս տարվա ամռան ամիսներին մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ են Հայաստանից արտահանվել Կատար և Իրաք: Արտահանման թվի էական մեծացումը բերել էր ներքին սպառման համար վաճառվող տավարի մսի թանկացման՝ մոտ 8 տոկոսով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից այսօր մեզ տրամադրած տվյալների համաձայն, Հայաստանից սեպտեմբեր ամսին արտահանվել է 3186 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, իսկ 5086 գլուխ՝ մանր եղջերավոր: Առաջին խմբաքանակը հիմնականում արտահանվել է Իրաք, իսկ երկրորդը՝ Կատար:
Ի դեպ, միայն հուլիս և օգոստոս ամիսներին արտահանվել էր միասին վերցրած 3247 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, իսկ մանրերի թիվը նույն ժամանակահատվածի համար եղել էր 8600:
Այս քանակի արտահանումն արդեն իսկ ներքին շուկայում առաջացրել էր մսի գնի թանկացում մոտ 8 տոկոս: Հաշվի առնելով արտահանման թվերի էական աճը, չի կարելի բացառել, որ թարմ միսը Հայաստանում կարող է ավելի թանկանալ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: