Tsayg.am-ը գրում է.

Գյումրիում եռյակ է ծնվել: Միրզոյանների ընտանիքը համալրվել է միանգամից երեք փոքրիկով:Գյումրու ծննդատանն են լույս աշխարհ եկել ընտանիքի երեք գեղեցկուհի աղջիկները: Փոքրիկների ու մայրիկի վիճակը գնահատվում է բավարար: Աղջիկները տանը սպասող եղբայր ունեն, նա 5 տարեկան է: Այն, որ եռյակ են ունենալու, ամուսինները գիտեին, պարզապես նրանց սեռն էր անհայտ: Անուններ փոքրիկների համար ծնողները դեռ չեն մտածել: Ընտանիքն Ամասիա համայնքից է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել