Մի անգամ աշակերտը հարցրեց Ուսուցչին.
— Ասա ինձ, ի՞նչ բան է ազատությունը:
— Ո՞ր ազատությունը, — հարցրեց նրան Ուսուցիչը: — Առաջին ազատությունը հիմարությունն է: Այն նման է ձիու, որը բարձրաձայն խրխնջոցով վայր է նետում հեծյալին: Որից հետո հեծյալն ավելի ամուր կձգի կապերը: Երկրորդ ազատությունը զղջումն է: Այն նման է շտուրմանի, ով նավի խորտակվելուց հետո մնում է խորտակված նավի բեկորների վրա, փոխանակ նստի փրկարար մակույկը: Երրորդ ազատությունը ըմբռնումն է: Այն գալիս է հիմարությունից և զղջումից հետո: Այն նման է սարի սմբուլի, որը քամուց տատանվելով կանգնած է, քանզի տեղի է տալիս այնտեղ, որտեղ թույլ է:
Աշակերտը հարցրեց.
— Եվ վե՞րջ:
Ինչին Ուսուցիչը պատասխանեց.
— Որոշ մարդիկ կարծում են, որ իրենք են փնտրում իրենց հոգու ճշմարտությունը: Սակայն դա իրենց օգնությամբ փնտրում է մեծ հոգին: Բնության նման այն կարող է իրեն բազմաթիվ սխալներ թույլ տալ, քանզի առանց հոգնելու փոխում է վատ խաղացողներին լավերով: Սակայն նրան, ով հնարավորություն է տալիս նրան մտածելու, նա երբեմն գործողությունների որոշակի ազատություն է տալիս և գետի նման, ամբողջ ուժով դուրս է հանում դեպի ափ այն լողորդին, ով հոսանքի հետ կռիվ չի տալիս:
Մայքլ Պարկես «Ադիտի»