Հայաստանում կա՛մ ամեն ինչ ձևի համար է, կա՛մ ստացված գումարի։ Ոլորտային խնդիրներից մեկն էլ Բնապահպանություն է:

Բնապահպանության նախարարը ԱԺ-ում հայտարարում է, որ Խոսրովի արգելոցը, ըստ ԱՄՆ արբանյակներից ստացված տվյալների, դիտավորությամբ է այրվել, «դոշ» պատռող բնապահպանները չկան։ Ինչո՞ւ։

Դրամաշնորհ չստացող կայքը, սպիտակ անգղերի մասին նյութ է հրապարակում, որը պետք է մտածելու տեղիք տա և իրենց բնապահպան հռչակածները պետք է գոնե ետամուտ լինեն, որ հարցը լուծվի, ընդհակառակը, զգուշավոր են խոսում, դե երևի հրահանգ չկա, իսկ եթե հնարավորություն լինի կայքին կմեղադրեն հարցը բարձրացնելու համար:

Տավուշում մարդիկ ցանկանում են անտառ հատել, որը կարող է բերել բնապահպանական աղետի, «բնապահպանները», ովքեր պատեհ և անպատեհ առիթներով բղավում են չկան։ Ո՞ւր են։ Դե իհարկե, այս հարցում ընդդիմադիր ձևանալ չի լինի, գումար էլ չկա, ինչո՞ւ խառնվեն։

Այստեղ տեղին է հիշել Օստապ Բենդեռի երկխոսություններից մեկը. 
-Իսկ կարելի՞ է այսպես՝ աթոռներն՝ առավոտյան, իսկ փողերը՝ երեկոյան։
-Կարելի է, բայց փողերը՝ սկզբից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել