Իրանական առաջատար լրատվամիջոցների հավաստմամբ՝ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրօլլահ Խադեմին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Ղազվին-Ռաշթ երկաթուղին կարևոր և, միևնույն ժամանակ, երբևէ ամենաբարդ կառուցվողն է։

Ըստ Խ․Խադեմիի՝ 164 կմ-ոց երկաթուղուց 28 կմ-ը թունելներ են, մոտավորապես 10 կմ-ը՝ կամուրջներ։ Թունելների և կամուրջների դեպքում լրացուցիչ բարդություն են հաղորդում ջուրը, որ փորելու դեպքում լցվում է թունելները և սողանքները։
Պաշտոնյայի հավաստմամբ՝ բացի նշված ռելեյֆային խնդիրներից՝ կարևորագույն խնդիր է նաև գումարը, որը կազմում է մոտ 400 մլրդ թուման, այսինքն` մոտավորապես 1 մլրդ դոլար։

Ստացվում է, որ Իրանում, փաստելով այս ուղղության կարևորությունը, միևնույն ժամանակ, բարձր մակարդակով ընդգծում են, որ Ղազվին-Ռաշթ երկաթուղու կառուցման վերջնաժամկետներն անհայտ են, իսկ ապագան՝ մշուշոտ։

#ՄերհարևանԻրանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել