Երեկ իմ բջջայինին զանգ եկավ ինչ -որ սոց հարցում անցկացնող անկախ կազմակերպությունից (այդպես ներկայացան) ու համառորեն ուզում էին իմանալ, թե ես որ կուսակցությանն եմ ձայն տալու: Շատ էր հետաքրքրում մեծամասնականով եմ քվեարկելու, թե համամասնականով: Հղում անելով իմ քվեարկության սահմանադրությամբ ապահովվող գաղտնիությանը, հրաժարվեցի պատասխանել, բայց երբ համառությունը շարունակվեց` միևնույն է տվեցի այնպիսի պատասխան, որից հետո բարդ էր հասկանալ, թե իրականում ում եմ տալու ձայնս: Հիմա դիմում եմ բոլորիդ, իրոք նման բան կա՞ թե միայն ինձ են զանգել: Քաղաքային ֆիսված համարներին զանգելը նորմալ է սոց հարցման դեպքում, դեմ չեմ, բայց բջջային՞ ........
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: