«Ըստ «Parliament monitoring» ՀԿ-ի Ազգային ժողովի նիստերին պարտաճանաչ չներկայացողներից է նաև իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: ՀԿ-ի տվյալներով՝ Հարությունյանը 32 անգամ 6-րդ գումարման ԱԺ-ում չի քվեարկել:
 
Armtimes.com-ը Հարությունյանից հետաքրքրվեց, թե որն է բացակայությունների պատճառը: Մեր հարցադրումը զարմացրեց Հանրապետական պատգամավորին: Խոսրով Հարությունյանի հետ armtimes.com-ի զրույցը ներկայացնում ենք ստորև:
 
-Պարոն Հարությունյան, ըստ «Parliament monitoring» ՀԿ-ի դիտարկման, դուք ԱԺ նիստերին պարտաճանաչ չներկայացող պատգամավորներից եք: Ինչու՞ եք բացակայում:
 
-Ե՞ս: Որտեղի՞ց եմ բացակայել:
 
-Ազգային ժողովի նիստերից:
 
-Ե՞րբ եմ բացակայել:
 
-«Parliament monitoring» ՀԿ-ի կայքում նշված է, որ դուք 32 անգամ չեք քվեարկել, այսինքն՝ բացակայել եք:
 
-32 անգամ բացակայե՞լ եմ ԱԺ նիստերից: Ես ընդամենը յոթ նիստի չեմ եկել, որը հարգելի է, բժշկի թուղթ եմ բերել, վիրահատվել եմ:
 
Հիշեցնենք, որ նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ամենաշատն ԱԺ նիստերից բացակայել են Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել