«Վրաց հոգևորական, երեց Իլիա Ճիղլաձեն ՖԲ իր էջում անդրադարձել է սեպտեմբերի 30-ին հայաբնակ Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձություններին և դրանում մեղադրել Վիրահայոց թեմի առաջ­նորդ Տեր Վազգեն եպիսկո­պոս Միրզախանյանին:
 
Այս մասին գրում է Aliq.ge-ն: «Ծանոթացեք Վրաստանի թշնամու և Ջավախքի յուրացման գաղափարախոսի, Թբիլիսիում ապրող Կայիափայի ժառանգի հետ: Վի­րահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանն է, որը պատասխանատու է Գումբուրդոյի միջադեպի համար, որպես հոգևոր առաջնորդ և խրախուսող: Նախորդ ամիսների ընթացքում գրել եմ, որ Վիրահայոց թեմի պաշտոնական կայքում Գումբուրդոյի եկեղեցին որպես հայկական է ներկայաց­ված: Այնպես որ, Գումբուրդոյի անտեղյակ ժողովրդին այս սևազգեստ փարիսեցին է խրախուսում: Չնայած այն հանգամանքին, որ մի քանի ամիս առաջ բարձրաձայնել եմ Վիրահայոց թեմի հակավրացական նյու­թերի առկայության մասին, որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ակնհայտ է, որ Վրաստանի պատկան մար­մինները բավարար ակտիվությամբ միջոցներ չեն ձեռնարկում: Փոխարենը ակտիվորեն գործում են էթ­նիկ և կրոնական ատելություն տարածող և խրախու­սող եպիսկոպոս Միրզախանյանը և նրա եղբայրները»,- գրել է վրացի հոգևորականը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել