Newmag.am-ը գրում է.

«Երբ եք ամուսանանալու»

Այս հարցը տալիս են բոլորին անխտիր և բոլորովի էլ կարևոր չէ, թե որքան ժամանակ եք հանդիպում: Թևաթափ չլինեք, քանի որ այս հարցը դեռ շատ եք լսելու: Բարեկամներն, ամենայն հավանականությամբ, փորձում են մտերմիկ զրույց սկսել, բայց չգիտեն` ինչ հարմար թեմա ընտրել: Տատիկն էլ անհանգստանում է ընտանեկան բարեկեցության համար: Եթե ինչ-որ մեկը նպատակասլաց ու համառորեն բարձրացնում է այդ հարցը, մի բարկացեք, ուղղակի ժպտացեք ու պատասխանեք․ «Դուք այդ մասին առաջինը կիմանաք»:

«Երբ եք պլանավորում երեխա ունենալ»

Սա հարված է ամենացավոտ տեղին, հատկապես երբ երեխա ունենալու տարիների փորձերն ապարդյուն են: Հաճախ այս մարդիկ շատ անտակտ են ու համառ: Հասկացրեք, որ նրանք անցնում են Ձեր անձնական սահմանները, կարող եք ուղղակի կատակել: «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»:

«Իսկ երկրորդին երբ եք ունենալու»

Առաջնեկի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո պատրաստեք այս հարցի պատասխանը․ «Երկրորդ երեխա դեռ չենք ուզում, չէ որ մեր առաջնեկն կատարյալ է»:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել