1945 թվականի գարնանը անգլիական ռազմանավը սովետական գերիներին բերել, հասցրել է Օդեսսա: 
Եկել են դիմավորելու հրացաններով և շներով: 
Նավապետը բարկացած գոռգոռացել է, թե ձեր հերոսներին էս ի՞նչ ձև եք դիմավորում, գերիներին էլ առաջարկել հետ տանել: Բոլորի մեկի պես հրաժարվել են, թե` հազիվ հայրենիք ենք հասել, ուր ես տանում: 
Մյուս օրը եկել են դիմավորելու ծաղկեփնջերով ու նվագախմբով: Տարել են կայարան ու Օդեսսայից գնացքներով ուղարկել են Ալկինո` ՆԿՎԴ ֆիլտրացիոն ճամբար, հետո էլ` Խաբարովսկ ու Վլադիվոստոկ: Ֆրանսիական հրամանատարության գովասանագրերն ու պարգևատրումներն էլ պատռել-թափել են, թե` французы нам не указ:

Մի տասը րոպե առաջ վերջապես գտա պապիկիս` Օդեսսայից Ալկինո տեղափոխելու փաստաթղթերը: Մի ամբողջ վաշտ` 200 հոգուց ավել: Ու մեծամասնությունը՝ հայեր:

Ինչ աստիճանի եմ հուզված՝ չեք պատկերացնում:
68 տարի է անցել, բայց 28-ամյա պապիկիս ցավը կոկորդս բռնել, չի թողնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել