Armtimes.com-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ներկայացրել է ակումբի արտահերթ նիստում քննարկված թեմաները: Ղեկավարության հերթական նիստը նախատեսված էր վաղը՝ հոկտեմբերի 3-ին, սակայն հաշվի առնելով երեկ Կատալոնիայում անցկացրած անկախության հանրաքվեի պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակը՝ որոշել են նիստը շուտ հրավիրել: Դրանից հետո Բարտոմեուն հանդիպել է լրատվամիջոցների հետ: Նա խոսել է այն մասին, թե ինչ կարող է լինել, եթե Կատալոնիան անկախանա:

«Այն, թե ինչ ենք անելու, եթե Կատալոնիան անկախանա, մի թեմա է, որի շուրջ ակումբի ղեկավարությունը քննարկում կունենա, երբ ժամանակը գա»,- ասել է Բարտոմեուն:

Նա նաեւ խոսել է երեկ Լա լիգայի 7-րդ տուրի «Լաս Պալմասի» դեմ հանդիպումը (3:0 հօգուտ «Բարսայի») «Կամպ Նոու» մարզադաշտում առանց հանդիսականների անցկացնելու որոշման մասին: Բարտոմեուն ընդգծել է, որ ակումբում բոլորը՝ սկսած թիմի ավագ Անդրես Ինյեստայից եւ գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեից, իմացել են դրա դրդապատճառների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել