Iravunk.com-ը գրում է.

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Կապիտան ՀՈՎՍԵՓ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ նկարով վերջին մի քանի օրերին պատմություններ են պտտվում, որոնք իրականում կապ չունեն Հովսեփի հետ եւ ստվերում են հերոսի անունն ու իր սխրանքը։ 

Նախորդ տարի ապրիլյան պատերզմից հետո ամբողջ աշխարհը Հովսեփի ընտանիքի կողքին էր։ Այսօր էլ, ինչպես առաջին օրերին , աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ գալիս են եւ իրենց աջակցությունը ցուցաբերում ընտանիքին։ Մեկ մասնավոր դեպքով չի կարելի ստվերել ոչ հերոսի անունը, ոչ այն մարդկանց, ովքեր աջակցում են հերոսի ընտանիքնին, մասնավորապես նրա բալիկներին։ Եվ նաեւ  բարերարների շնորհիվ է, որ այսօր այս պահին երեխաները որեւէ բանի կարիք չունեն։  Հերոսի ընտանքիը խնդիր չունի որեւէ մեկի հետ։ Աջակցել են հետո փոշմանել. խնդիր չկա։ Գումարը ետ է վերադարձված։ Այսքանը։ Եթե կան այլ հարցեր, ուրմեն անձնական հարթությունում պետք է  քննարկվեն եւ կարգավորվեն։ Դա արդեն լրատվամիջոցների խնդիրը չէ։  

Այս միջադեպի հետ կապված Հովսեփ Կիրակոսյանի ընտանիքը հորդորում է եւ խնդրում  լրատվամիջոցներին` հանգիստ թողեք իրենց եւ հերոսին:

Հասկանալի է՝ թեմաներ կան, որ արագ են կայքի դիտողականությունը, բայց խնդրում եմ ուշադիր եղեք եւ հաշվի առեք, որ գործ ունեք զոհված հերոսի ընտանքիքի հետ, իսկ իրենք շատ ծանր վիճակում են եւ շատ մեծ ցավ ունեն իրենց սրտում։ Խնդրում եմ,  մի վնասեք նրանց, հանգիստ թողենք հերոսի ընտանիքին, մի ստվերեք եւ մի կեղտոտեք կապիտանի անունը. նա իր կյանքն է նվիրել հայրենիքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել