Իդեալական հարաբերությունները մի՞ֆ են: Ոչ, պարզապես ամեն բան կախված է ձեր ճիշտ պահվածքից:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում ոսկե հարաբերությունների 10 պատվիրան, որոնց պետք է հետևի յուրաքանչյուր աղջիկ:
- Երբեք մի վազեք նրա հետևից, ով արդեն իսկ զբաղված է:
- Ձեր ժամանակը սահմանափակ է, ուստի մի վատնեք այն անիմաստ և աննպատակ ժամադրությունների վրա:
- Մի չեղարկեք ձեր ընկերների հետ պլանները միայն այն պատճառով, որ նոր մարդու հետ եք հանդիպում:
- Երբեք հույսներդ մի դրեք այն բանի վրա, որ տղան ձեր փոխարեն վճարելու է:
- Եթե նա ձեզ հետ կոպիտ է վարվում, հեռացեք նրանից:
- Եթե նա ձեր հանդեպ հետաքրքրություն չի ցուցաբերում, մի վազեք նրա հետևից:
- Երբեք մի արդարացրեք ձեր տեսակետը և համոզմունքները:
- Չափից դուրս շատ բան մի պատմեք առաջին ժամադրության ժամանակ:
- Ձեր ընտրյալին ժամանակ հատկացրեք:
- Մի եղեք նրա հետ, ում չեք սիրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել