Իմ կարճ խելքով կարծում եմ որ գնալով աշխարհում ձնագնդի նման աճելու ու շատանալու են Արցախյան անկախության, Կատալոնիայի ու այլ նմանատիպ փոքր ազգային միավորների ազգային-ազատագրական շարժումները։ Ճիշտ այնպես ինչպես մարդկությունը վերջապես հանգեց առանձին անհատ մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին, նրան պաշտպանելով պետական մեքենայի մեքենայություններից, նման ձևով էլ աշխարհը կհանգի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գաղափարին և նրանց ինքնորոշման ու անկախացման իրավունքը կսկսի գերակայել պետությունների տարածքային ամբողջականության հիմնադրույթին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: