Artsakhpress.am-ը գրում է.
Սիրիայում հրադադարի հարցերով հանձնաժողովում Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները մեկ օրում հրադադարի խախտման 9 դեպք են արձանագրել:
Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Իրավիճակը դեէսկալացիայի գոտիներում կայուն է գնահատվում: Հանձնաժողովում ռուսական կողմի ներկայացուցիչները հրադադարի խախտման 9 դեպք են արձանագրվել. Հալեպում՝ 2, Հոմսում՝ 4, Դերյաում ՝ 1, Լաթաքիայում՝ 2: Թուրքիական կողմի ներկայացուցչությունը խախտումների 9 դեպք է գրանցել. Հալեպում՝ 6 Համայում՝ 1, Դամասկոսում՝ 2 », - նշվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ 24 ժամվա ընթացքում 57 892 բնակչի բժշկական օգնություն է տրամադրվել:
Նյութի աղբյուր՝ http://artsakhpress.am/arm/news/73447/rusastann-u-turqian-mek-orva-yntacqum-siriayum-hradadari-khakhtman-18-depq-en-grancel.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել