«Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցուն դատի են տվել: Հայցադիմումը դատարան է մուտքագրվել օգոստոսի 4-ին քաղաքացի Տաթևիկ Գրիգորյանի կողմից: Վերջինս դատարանից պահանջում է եկեղեցուց հօգուտ իրեն գումար բռնագանձել: «Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Մելքոնյանը, ծանոթանալով Տաթևիկ Գրիգորյանի՝ ընդդեմ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հայցադիմումին, որոշել է, որ գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է հրավիրել նախնական դատական նիստ։ Տաթևիկ Գրիգորյանի՝ ընդդեմ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հայցադիմումն ընդունվել է վարույթ, և հրավիրվել է նախնական դատական նիստ 2018 թվականի մարտի 1-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում»,-գրել է թերթը: Թերթին չի հաջողվել պարզել, թե Տաթևիկ Գրիգորյանն ինչ կապ է ունեցել եկեղեցու հետ և որքան է կազմում նրա գումարային պահանջը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: