Իրաքի կենտրոնական իշխանությունը բավական խիստ և ինչ-որ առումով անսպասելի քայլեր է ձեռնարկում՝ սահմանափակելու Քրդստանի տարածաշրջանում նաև միջազգային ներկայությունը:

Չորեքշաբթի կայացած նիստում Իրաքի խորհրդարանը կոչ է արել, որ Քրդստանի տարածաշրջանում գործող բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները դուրս բերվեն Էրբիլից: Այս կոչին, ամենայն հավանականությամբ, կհետևի նման ներկայություն ունեցող երկրների հետ նաև դիվանագիտական խողովակներով աշխատանքը, որպեսզի վերջիններս կա՛մ փակեն իրենց ներկայացուցչությունները, կա՛մ դրանք տեղափոխեն Իրաքի այլ քաղաքներ:

Նման խիստ մոտեցումն ուղղակիորեն անդրադառնում է նաև մեր երկրի վրա, քանի որ հենց այս տարի Հայաստանը որոշում էր կայացրել Իրաքի Քրդստանի տարածաշրջանի մայրաքաղաքում բացել հյուպատոսություն: Այժմ, ըստ էության, ստեղծվել է երկակի իրավիճակ, երբ Բաղդադի հետ բարեկամական կապեր պահպանող Երևանը, պետք է վճռի՝ ունենա՞լ դիվանագիտական ներկայություն Էրբիլում, թե ոչ:

#Քրդստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել