Ա տառով արև կա բարևի մեջ, Բ-ն՝ հենց բարևն է, որ եղավ ք…մեջ,
Գ տառով գրող կար գերմանացի, Դրա անունն է վիճակը ազգի։
Ե տառով եզը ընկավ զորավոր. Զ-զորավարն էր, հալբաթ, մեղավոր. Էությամբ մի Տորք, հզոր ոստիկան, Ըստ ամենայնի, հոգով՝ վանական։
Թող ներեն ինձ իմ ազիզ կամրադներ, Ժ-ժառանգության ազնիվ անդամներ․ Ի տառով ի՞նչ եք Մոսկով որոնում, Լեգիտիմությո՞ւն, թե՞ Խ-խոխմի բուն՝ Ծ տառով ծիծաղն է գալիս ազգի, Կ-կոմեդիա է Կոմեդի Քլաբի։
Հ-Հայաստանի խնդիրն է սա հին՝ Ձգտում ենք մենք միշտ ռսի սապոգին…
Ղ-ղալմաղալը շուտով կմարի, Ճ-ճահիճն էլի մեզ կկլանի։
|
Մ տառով բառ կա՝ գլխով մտածիր, Յոթ անգամ չափիր, մեկ անգամ՝ կտրիր։
Ն-նախարարի ութ աթո՞ռ էր պետք. Շարունակաբար բանակցելն էր ելք, Ոչ թե «բադասխան» ուզել Բարաքից Չ տառով չմո հանեցիք, որ ի՞նչ Պ-ով Բուդինին՝ Վլադիմիրովիչ։
Ջ տառով ջուրը հերիք է ծեծել, Ռուսաստաններից տղաներ բերել։
Ս տառով մի տեղ կուղարկի, թե չէ, Վ տառով Վովան… ու դա Սարյան չէ։
Տ-տառապելով հաղթանակ «չիգա» Ր տառով Րաֆֆին պիտի ուշքի գա. Ցնորաբանություն ու դատարկ խոսքեր Ու տառով հեռու պետք է ուղարկել։
Փ տառը փուքսն է, որ պետք է իջնի, Ք տառն ուշունց է, բայց քրֆել չարժի, Եվ ներողամիտ բոլորս լինենք… Օֆ աման, եսիմ… մաղթում եմ վերելք։ Ֆրենդներիս խնդրեմ՝ խոնարհիս ներեք…
|