Հաճախ են հայտարարություններ լինում պետական դպրոցներում ուսուցչի թափուր աշխատատեղերի համար: Ու դեպքեր են լինում, երբ աշխատանքի անցնում է նա, ով ուսուցչին 3000-ից 5000 մանեթ տալիս ա: Լավ, հլը հարցի զզվելի մասը թողնենք մի կողմ: Էդ ուսուցիչը, ամսական 80-100 հազար դրամ աշխատավարձ ստանալով, էդ փողը ե՞րբ ա հետ բերելու:
Դպրոցում կոռուպցիան կարելի ա վերացնել ամեն հայտարարված մրցույթի ժամանակ հետևողական լինելով, տենդերների ժամանակ հետևողական լինելով: Ու էս բանը հիմնականում ամենափախած դպրոցներում ա տեղի ունենում:
Էս երևույթը, հուրախություն մեզ, համատարած չէ: Վստահաբար, կան լիքը պարկեշտ ու գործին նվիրված տնօրեններ, որոնց անցած ուղին իրենց համար ավելի թանկ է, քան էդ 3000-ից 5000 մանեթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել