Երբ 2017 թ-ի ապրիլին Երևանի Դավթաշեն թաղամասում մի ձեռներեց իր «օբյեկտի» դիմաց աճող 30 բարդիները «խորը էտել» էր։ Մեծ սկանդալ բարձրացավ, այն աստիճանի, որ այդ փաստին անդրադարձավ նույնիսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ նույն օրերին Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը տարրական «ծառասպանությամբ» էր զբաղված Շիրակի պետական համալսարանի բակում։ Բակում գտնվող բարդիները ռեկտոր Մինասյանի թեթև ձեռամբ ևս «խորը էտվեցին», իսկ որոշ ծառեր էլ կտրվեցին։ Համալսարանի որոշ դասախոսներ խնդրում էին ծառահատներին կանգ առնել, քանի որ այդ ժամանակ, ըստ նրանց, չէր կարելի էտել ծառերը։ Սակայն ապարդյուն։ Բայց ամենակարևորը՝ սկանդալ էլ չբարձրացավ։

Հ.Գ. Երևի այս ծառերն էլ էին հին և վտանգավոր առողջության համար։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել