Տարեց բրիտանուհին հույսը չէր կորցրել ամուսնու մահից հետո: Այրիանալով 67-ամյա կինը հիմա պատրաստվում է նորից ամուսնանալ` կատարելով հանգուցյալ ամուսնու վերջին ցանկությունը: 2010-ին ծանր հիվանդությունից արդեն մահամերձ ամուսնուն նա խոստացավ, որ վիրահատությամբ կմեծացնի կուրծքն ու կրկին կամուսնանա:
Ջոան Լլոյդի նոր ընտրյալը 29-ամյա Ֆիլ Աբսոլն է, որի հետ նա համացանցում է ծանոթացել: «Ես նրան սիրահարվեցի առաջին հայացքից: Մենք իրար շատ ենք սիրում, ու մեզ մոտ սեռական կյանքը պարզապես գերազանց է: Ես հաստատ դրա համար դեռևս ծեր չեմ: Մենք ասես մի պատիճի հատիկներ լինենք, թվում է` իրար վաղուց գիտենք»,-ասում է երջանիկ կինը: Նա պատմել է, որ ամուսնու մահից հետո չի մտածել, որ կրկին ինչ-որ մեկի հետ լուրջ հարաբերություններ կունենա:
Ֆիլը, որը Ջոանի թոռից շատ քիչ է մեծ, ասում է. «Ջոանը գերազանց կառուցվածք ունի ու երբեմն իրեն այնպես է պահում, ասես շատ երիտասարդ է: Ես առաջներում էլ հարաբերություններ եմ ունեցել ինձանից տարիքով մեծ կանանց հետ, սակայն միայն նրա դեպքում կարող եմ ասել, որ մենք մի ալիքի վրա ենք»: Նա նույնիսկ խոստովանել է, որ իր մայրն էլ է հավանություն տվել այդ հարաբերությանը՝ ասելով`տարիքը ընդամենը թիվ է:
Զույգը հարսանիքի ամսաթիվը դեռևս չի որոշել, սակայն Ջոանը ցանկանում է շքեղ հարսանիք անել, քանի որ առաջին անգամ ամուսնացել է առանց հարսանիքի ու հիմա ցանկանում է այդ բացթողումը լրացնել: Միակ տարաձայնությունը զույգի երաժշտական նախապատվությունն է:
Ջոանը հիշում է, որ մահից առաջ ամուսինն ասել էր. «Մեծացրու կուրծքդ ու երիտասարդ սիրեկան գտիր: Նա ասաց, որ ամենաշատը ինձ համար դա է ցանկանում: Ես համոզված եմ, որ նա ինձնով կհպարտանար»:
2011-ին Ջոանը, որը նախկինում մոդել է եղել, վիրահատությամբ մեծացրեց կուրծքը՝ դրա վրա ծախսելով 4 հազար ֆունտ ստեռլինգ: Նրա մասին գրեց բրիտանական «Sun» թերթը, ու ընթերցողները պարզապես նրան հեղեղեցին հիացմունքի ու հավանության արտահայտություններով, հաղորդագրություններով: Նրանց թվում էր նաև Ֆիլը:
Զույգը մեկ տարի հանդիպեց, ապա երիտասարդը Ջոանի մոտ փոխադրվեց: Ջոանի 4 երեխաներն ու 13 թոռները միայն պաշտպանում են մոր ընտրությունը. «Իմ մեծ ընտանիքն անհամբերությամբ է սպասում այդ հարսանիքին: Իսկ Ֆիլի ծնողները շատ ուրախ են, որ նա վերջապես ամուսնանում է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել