Մենք շատ ենք պաշպանում մեր դեմքի մաշկը, սակայն ձեռքի մաշկը հաճախ մատնվում է անուշադրության։ Ձեռքի մաշկը կորցնում է իր փափկությունը և առաձգականությունը տարբեր պատճառներով, օրինակ՝ արևի ճառագայթներից, խիստ լվացող միջոցներից, որոնց հետևանքով էլ մաշկը դառնում է կոշտ։
Մենք օգտագործում են ձեռքերը ծանր իրեր բարձրացնելու, մեքենա վարելու ժամանակ, որն էլ նվազեցնում է ձեռքերի փափկությունը։
Հարթ և գեղեցիկ ձեռքեր ունենալու համար պետք է կատարել 3 պարզ քայլ։ Ձեզ հարկավոր է պարզապես հետևել պարզ հնարքների, և ձեր ձեռքերը կդառնան փափուկ, ինչպես փոքրիկ երեխայինը։ Ահա, թե ինչ պետք է անեք։
1․ Մաքրումը
Անհրաժեշտ է հեռացնել ձեռքերի վրա կուտակված կեղտը և մահացած բջիջները։ Հետևեք ներքևի գործընթացին, որպեսզի ճիշտ լվաք ձեռքերը։
Գործընթացը
Վերցրեք 1 թեյի գդալ աղ և ավելացրեք 8-10 կաթիլ կիտրոնի հյութ։ Լավ խառնեք դրանք և քսեք այն ափերին և հոդերին։ Ճիշտ արեք այս ամենը, իսկ հետո լվացեք ձեռքերը տաք ջրով։
2․ Խոնավացումը
Դուք կարող եք լավացնել ձեռքի մաշկի վիճակը միայն այն դեպքում, երբ ձեռքերի մաշկը ճիշտ խոնավեցված է։ Ձեռքի լվացման և խոնավեցման միջոցներից շատերը վերացնում են ձեռքի մաշկի բնական խոնավությունը։
Այդպիսով քսեք ծանր յուղոտ խոնավացնող կրեմը ձեր ձեռքերին, մինչև քնելը։ Թողեք այդ կրեմի շերտը ձեր ձեռքերին ամբողջ գիշերվա ընթացքում։ Այն կչեզոքացնի ձեր չոր մաշկի առկայությունը և կհանգստացնի վնասված մաշկը։
3 Պաշտպանեք մաշկը
Բամբակե ձեռնոցները մեքենան վարելու ընթացքում պաշտպանում են ձեռքերի մաշկը արևի ճառագայթներից, կեղտոտվելուց և ուլտրամանուշակագույն ճառագայնթերից։
Ինչպես նաև սովորություն դարձրեք տունը մաքրելիս օգտագործել ռեզինե կամ պլաստիկ ձեռնոցներ։
Սա լավագույն միջոցն է ձեռքի մաշկը պաշտպանելու համար։ Նշված քայլերին հետևելով՝ դուք կազատվեք ձեռքի վրայի սև հետքերից, ինչպես նաև ձեռք կբերեք փափուկ և գեղեցիկ ձեռքեր։